շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելը հայտարարել է Գազայի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցում ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողության ավարտի մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցում ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողության ավարտի մասին

Իսրայելական կողմը հայտարարել է, որ իր պաշտպանության բանակն ավարտել է գործողությունը Գազայի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցում, որն ուղղված էր ՀԱՄԱՍ-ի դեմ, տեղեկացնում է Times Of Israel-ը:

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ իսրայելական զորքերը դուրս են բերվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցից՝ ավարտելով ուրբաթ օրը սկսված գրոհը ՀԱՄԱՍ-ի օպերատորների դեմ, որի արդյունքում կան ձերբակալվածներ։Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հիվանդանոցից տարհանման ժամանակ ձերբակալվել է մոտ 40 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ։ 

  • Կիսվել: