ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելը հարվածել է Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկին. 500-ից ավելի զոհ կա

Իսրայելը հարվածել է Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկին. 500-ից ավելի զոհ կա

Իսրայելի բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի Ալ-Մոհամդանի հիվանդանոցը, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ հիվանդանոցին հասցված իսրայելական հարվածի հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել:

Իսրայելը չի հաստատում իր` հիվանդանոցին հարված հասցնելու մասին տեղեկությունը: Իսրայելական կողմի հաղորդմամբ` զինվորականները ստուգում են հիվանդանոցի շենքի փլուզման մասին հաղորդագրությունները, սակայն վերջիններս տեղեկություն չունեն` արդյոք դա Իսրայելի հարձակման հետևանք է:

 

  • Կիսվել: