կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իսրայելը գնդակոծել է Լիբանանի մի շարք բնակավայրեր. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելը գնդակոծել է Լիբանանի մի շարք բնակավայրեր. կան զոհեր և վիրավորներ

Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր հարվածների են ենթարկվել Իսրայելի բանակի կողմից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Նշվում է, որ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ հարվածներ են հասցվել, մասնավորապես, Այտա էշ Շաաբ, Էդ Դահիրա, Էն Նակուրա և Հուլա ավաններին։ Էդ Դահիրայում գնդակոծությունների զոհ է դարձել չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել է։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը, Իսրայելի բանակի հարվածների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: