երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելը Գազայի հատվածում մեկնարկում է ցամաքային գործողության երրորդ փուլը

Իսրայելը Գազայի հատվածում մեկնարկում է ցամաքային գործողության երրորդ փուլը

Իսրայելական բանակն անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին և ներկա պահին շրջափակում է Խան Յունիսը՝ անկլավի հարավային մասի ամենամեծ քաղաքը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասավորապես, ասել է. ՛՛Պատերազմի մեկնարկից 60 օր անց մեր զորքերն այժմ Գազայի հատվածի հարավում շրջապատում են Խան Յունիս շրջանը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ամրապնդել մեր նվաճումները Գազայի հատվածի հյուսիսում: Մենք անցել ենք ցամաքային գործողության երրորդ փուլին, գրավել ենք ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ հենակետեր Գազայի հատվածի հյուսիսում և այժմ գործում ենք հարավում գտնվող նրանց հենակետերի դեմ՛՛:

Բացի այդ՝ գլխավոր շտաբի պետը հավելել է, որ իսրայելական բանակը պատանդների ազատ արձակման համար սահմանված հումանիտար դադարից անմիջապես հետո շատ արագ վերսկսել է ռազմական գործողություններն անկլավում։

՛՛Նրանք, ովքեր կարծում էին, թե Իսրայելի պաշտպանության բանակը չի իմանա՝ ինչպես վերսկսել մարտերը դադարից հետո, սխալվել են, և ՀԱՄԱՍ-ն արդեն զգում է դա: Վերջին օրերին ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի շատ զինյալներ, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ՛՛,-վստահեցրել է Հալևին:

  • Կիսվել: