հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հեռու են հրադադարի համաձայնագրից. NYT

Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հեռու են հրադադարի համաձայնագրից. NYT

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը եւ Իսրայելը հեռու են Գազայի հատվածում ամուր հրադադարի հաստատումից, քանի որ անիրականանալի պայմաններ են առաջադրում։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով դիվանագետներին։

Մարտական գործողությունների ձգձգման պատճառով վտանգ կա, որ հակամարտությունը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում, նշել է թերթը։

Ավելի վաղ պաղեստինյան շարժման ղեկավար Ուսամա Համդանը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը մի քանի երկրներից առաջարկներ է ստացել, որոնք վերաբերում են Իսրայելի հետ Գազայում պահվող պատանդների փոխանակման մասին բանակցությունների կազմակերպմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: