Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս
Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում և Իսրայելի հյուսիսային շրջաններում ավիահարվածների ազդանշաններ են գործարկվել։