Իսրայելը 40 կանխարգելիչ հարված է հասցրել «Հեզբոլլահի» դիրքերին
Իսրայելի պաշտպանության բանակը 40 կանխարգելիչ հարված է հասցրել «Հեզբոլլահ» շարժման դիրքերին՝ կանխելով երկրի կենտրոնի և հյուսիսի վրա հարձակումների սպառնալիքը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իսրայելական բանակի արաբերեն խոսնակը։
«Առավոտյան Իսրայելն արդեն տեղյակ էր, որ «Հեզբոլլահը» պատրաստվում է հրթիռային հարձակում իրականացնել երկրի կենտրոնական և հյուսիսային ուղղությամբ, և այդ պատճառով մենք կանխարգելիչ հարվածներ հասցրինք։ Մենք կանխեցինք «Հեզբոլլահի» ծրագրի մեծ մասը», - ասել է գործակալության աղբյուրը: