երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Իսրայելը 10 պատանդի  ազատ արձակման դիմաց ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի․ Կատարի ԱԳՆ

Իսրայելը 10 պատանդի ազատ արձակման դիմաց ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի․ Կատարի ԱԳՆ

Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

«Մարդասիրական զինադադարի համաձայնագրի հինգերորդ օրը ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում այսօր 30 պաղեստինցի խաղաղ բնակիչ ազատ կարձակվի Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի ազատ արձակման դիմաց»,- գրել է ալ-Անսարին:

Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, ազատ արձակված պաղեստինցիների թվում են 15 կին և 15 երեխա ու դեռահաս։

  • Կիսվել: