ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իսրայելում տեղի է ունեցել Լիբանանի տարածքից հրթիռակոծության հետևանքով զոհված երեխաների հուղարկավորությանը (տեսանյութ)

Իսրայելում տեղի է ունեցել Լիբանանի տարածքից հրթիռակոծության հետևանքով զոհված երեխաների հուղարկավորությանը (տեսանյութ)

Իսրայելում հազարավոր մարդիկ մասնակցել են Լիբանանի տարածքից արձակված հրթիռի ընկելու հետևանքով զոհված երեխաների հուղարկավորությանը, տեղեկացնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրթիռն ընկել է Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտ, ինչի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս՝, կա նաև 20 վիրավոր:

Իսրայելը կատարվածի համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ»-ը «կվճարի ծանր գին, որը մինչ այժմ չի վճարել», մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար Հերզի Հալևին ասել է, որ հարձակումը «կհանգեցնի շատ, շատ նշանակալի արձագանքի»:

Հիշենցնենք, որ «Հեզբոլլահ»-ը հերքում է Մաջդալ Շամսի վրա հարձակման իրականացումը:

  • Կիսվել: