երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Իսրայելն անցնում է Գազայի հատվածի դեմ լայնածավալ հարձակման. Իսրայելի ՊՆ

Իսրայելն անցնում է Գազայի հատվածի դեմ լայնածավալ հարձակման. Իսրայելի ՊՆ

Իսրայելը Գազայի հատվածի դեմ լայնածավալ հարձակման է գնում: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նա Գազայի սահմանին գտնվող զորքերին ասել է. ՛՛Ես վերացրել եմ բոլոր սահմանափակումները, մենք վերահաստատել ենք վերահսկողությունը տարածքի վրա և անցնում ենք լայնածավալ հարձակման: Դուք հնարավորություն կունենաք փոխել այստեղի իրականությունը: Դուք տեսել եք գները (որոնք վճարվում են), և դուք կտեսնեք փոփոխություններ։ ՀԱՄԱՍ-ը փոփոխություն էր ուզում Գազայում, այն 180 աստիճանով կփոխվի նրա համեմատ, ինչ նա մտածում էր:

Նրանք կզղջան այս պահի համար, Գազան երբեք չի վերադառնա նրան, ինչ եղել է։ Ով էլ գա Հոլոքոստից փրկված կանանց գլխատելու և սպանելու, մենք նրան կոչնչացնենք մեր ամբողջ ուժով և առանց փոխզիջման՛՛:

  • Կիսվել: