ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելի վարչապետը Թրամփին շնորհակալություն է հայտնել իր երկրի անվտանգությանը ցուցաբերված աջակցության համար

Իսրայելի վարչապետը Թրամփին շնորհակալություն է հայտնել իր երկրի անվտանգությանը ցուցաբերված աջակցության համար

ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը դիվանագիտական հաջողություն է և ազգային ու բարոյական հաղթանակ իր երկրի համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր առաջնորդության և Իսրայելի անվտանգությանը ցուցաբերված անսասան աջակցության համար:

Միևնույն ժամանակ, Իսրայելի զինված ուժերը զինծառայողներին հրահանգել են պատրաստ լինել ցանկացած սցենարի, նաև պաղեստինցիներին զգուշացրել չվերադառնալ անկլավի հյուսիս:

ՀԱՄԱՍ-ը նույնպես շնորհակալություն է հայտնել Թրամփին և բոլոր ներգրավված միջնորդներին՝ Կատարին, Եգիպտոսին և Թուրքիային: Շարժումը նշել է, որ պաղեստինցի ժողովրդի զոհաբերությունն իզուր չի լինի, և իրենք չեն հրաժարվի ազատության, անկախության և ինքնորոշման՝ պաղեստինցիների իրավունքներից:

Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ համաձայնության ձեռքբերման մասին լուրը մեծ ուրախությամբ է ընդունվել ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Իսրայելում:

 

  • Կիսվել: