կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իսրայելի վարչապետը շնորհավորել է Նեթանյահուին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Իսրայելի վարչապետը շնորհավորել է Նեթանյահուին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լապիդը Նեթանյահուին ասել է, որ վարչապետի գրասենյակի բոլոր բաժիններին հանձնարարել է նախապատրաստվել իշխանության կանոնավոր փոխանցմանը: ՛՛Իսրայել պետությունը վեր է ցանկացած քաղաքական նկատառումներից: Նեթանյահուին հաջողություն եմ մաղթում՝ հանուն Իսրայելի ժողովրդի եւ Իսրայել պետության՛՛,-ասել է Լապիդը:

Ըստ վերջնական արդյունքների՝ Նեթանյահուի կողմնակիցների դաշինքն ընտրությունների արդյունքներով 64 մանդատ է ստացել Քնեսեթում։

 

  • Կիսվել: