երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Բեյրութի օդային տարածք

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Բեյրութի օդային տարածք

Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչները խախտել են Լիբանանի օդային տարածքը եւ հայտնվել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը: Նրա տեղեկատվության համաձայն ՝ ինքնաթիռները միջին եւ ցածր բարձրության վրա թռիչքներ են իրականացնում քաղաքի երկնքում: Երկնքում նաեւ անօդաչու թռչող սարք է սավառնում, դրա շարժիչի աղմուկը լսվում է Բեյրութի հարավային ծայրամասերում:

Լիբանանի ԶՈՒ հրամանատարության աղբյուրը հայտնել է, որ հունվարի 5-ին Իսրայելի ՌՕՈՒ-ն առնվազն 10 անգամ ներխուժել է երկրի օդային տարածք, նրանք ինտենսիվ թռիչքներ են իրականացրել Բեյրութի եւ մայրաքաղաքից հարավ գտնվող Բշամուն, Շուեյֆաթ եւ Արամուն շրջաններում: Ինքնաթիռները գրոհներ են նմանակել Մարջայուն եւ Բինտ Ջբեյլ հարավային քաղաքների, ինչպես նաեւ Տիր նավահանգստի շրջակայքի վրա: Արձանագրվել է իսրայելական ռազմածովային ուժերի մոտորանավակների կողմից ծովային սահմանի կրկնակի խախտում էն Նակուրա հրվանդանի մոտ։

  • Կիսվել: