Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտնել է, թե որքան կարող է տևել ցամաքային գործողությունը Գազայում
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակի առաջիկա ցամաքային գործողությունը Գազայի հատվածում կարող է տևել մինչև երեք ամիս և վերջինը կլինի, եթե Իսրայելը ոչնչացնի Համասը, գրում է The Times of Israel-ը։
«Սա պետք է լինի վերջին ցամաքային գործողությունը Գազայի հատվածում այն պարզ պատճառով, որ դրանից հետո Համաս չի լինի: Դա կտևի մեկ, երկու, երեք ամիս, բայց ի վերջո Համասը կոչնչանա»,- ասել է Գալանտը՝ Թել Ավիվում Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնի զինվորական անձնակազմի հետ հանդիպմանը։
Նա հավելել է, որ նախքան հակառակորդը կբախվի զրահատեխնիկայի և հետևակի հետ, նա կտեսնի օդուժի ռումբերը։