ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսրայելի օդուժը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի օդուժը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածին, հաղորդում է Reuters գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավելի վաղ Գազայի հատվածից ինը հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտու գործարանին:

«Այս գիշեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել, որոնցից չորսը որսացել է «Երկաթե գմբեթը»: Երկրորդ ահազանգից հետո ևս չորս հրթիռ է արձակվել Գազայի հատվածից և ընկել բաց տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP) հայտնել էր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռների արձակման մասին։

  • Կիսվել: