հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իսրայելի օդուժը հարվածել է Հարավային Լիբանանի ութ շրջաններին. աղբյուր

Իսրայելի օդուժը հարվածել է Հարավային Լիբանանի ութ շրջաններին. աղբյուր

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավի ութ շրջանում գտնվող շիա «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական թիրախների վրա, տեղեկացնում է Lebanon 24-ը:

Նշվում է, որ ինտենսիվ հրթիռային հարվածների թիրախում են եղել այն տարածքները, որտեղ, ըստ հաղորդումների, շիա զինյալները փորձում էին վերականգնել ավերված ռազմական ենթակառուցվածքները։

Պայթյունները տեղի են ունեցել Ջբաա, Դիմաշկիա, Նաբաա ալ-Թասա և Ալ-Մահմուդիա բնակավայրերի մոտակայքում, որոնք մի քանի անգամ ենթարկվել են իսրայելական օդուժի հարվածներին։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններ չկան։

Իր հերթին իսրայելական բանակի խոսնակը սոցցանցի իր էջում արաբերենով հայտարարության մեջ նշել է, որ ավիահարվածները կանխարգելիչ բնույթ են կրել։ Գործողության ընթացքում ոչնչացվել են Լիտան գետի հարավում հայտնաբերված ստորգետնյա թաքստոցներ, զինամթերքի պահեստներ և հրթիռային կայանքներ։

 

  • Կիսվել: