կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելի օդային հարվածները վնասել են Գազայի յոթ օբյեկտներ, որոնք ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու ապահովում էին ջրով և սանիտարական պայմաններով. ՄԱԿ

Իսրայելի օդային հարվածները վնասել են Գազայի յոթ օբյեկտներ, որոնք ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու ապահովում էին ջրով և սանիտարական պայմաններով. ՄԱԿ

Իսրայելի օդային հարվածները վնասել են յոթ օբյեկտներ, որոնք ջրով և սանիտարական պայմաններով ապահովում էին ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է՝ որոշ շրջաններում կոյուղաջրերն ու կոշտ թափոնները կուտակվում են փողոցներում՝ վտանգելով մարդկանց առողջությունը:

Իսրայելից Գազա ջրի մատակարարման ընդհատման պատճառով խմելու ջրի խիստ պակաս է զգացվում, ինչից տուժել է ավելի քան 650 հազար մարդ։

Գազայի հատվածում տեղահանվածների թիվն այժմ գերազանցել է 263 հազարը Ավելի քան 175 հազար տեղահանված մարդիկ ապաստան են գտել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության դպրոցներում:

  • Կիսվել: