շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսրայելի նախագահը խորհրդարանի կուսակցությունների հետ քննարկել է դատական փոփոխությունների նախագիծը

Իսրայելի նախագահը խորհրդարանի կուսակցությունների հետ քննարկել է դատական փոփոխությունների նախագիծը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրորդ անդամ հանդիպել է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով փոխզիջումային տարբերակներ գտնել երկրում դատաիրավական փոփոխությունների նախագծի շուրջ:

Հիշեցնենք, որ դատական փոփոխությունների՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նախաձեռնությունը հունվարից զանգվածային ցույցերի պատճառ է դարձել: Հասարակական անկարգությունները կանխելու նպատակով Իսրայելի վարչապետը օրերս հայտարարեց, որ փոփոխությունները կասեցվում են մինչև ամառ։ Նրա խոսքով՝ իշխող կոալիցիան պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել ընդդիմության հետ։

Չնայած Իսրայելում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քաղաքական կարգավորման ջանքերին՝ քաղաքացիները շարունակում են դուրս գալ փողոց՝ իրենց բողոքը հայտնելու կառավարությանը: Ցուցարարները համոզված են, որ Նեթանյահուն ցանկանում է զսպել դատական անկախությունը:

  • Կիսվել: