հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իսրայելի հատուկ ջոկատայինները ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ և հարձակվել այնտեղ գտնվող պաղեստինցիների վրա

Իսրայելի հատուկ ջոկատայինները ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ և հարձակվել այնտեղ գտնվող պաղեստինցիների վրա

Իսրայելի հատուկ ջոկատայինները ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ և հարձակվել այնտեղ գտնվող պաղեստինցիների վրա։ Այս մասին  գրում են տեղական լրատվամիջոցները։

Նախնական տվյալներով՝ գործողությունն իրականացվել է այն անձանց դեմ, ովքեր քարերով և երկաթե ձողերով դարանակալած սպասում էին հրեա ուխտավորներին՝ հարձակվելու նրանց վրա։ Ոստիկանությունը հայտնում է 350 բերման ենթարկվածների մասին, տուժածների ստույգ թիվը ճշտվում է։

Հաղորդվում է, որ Ալ-Աքսա մզկիթում բախումների հետևանքով 100 պաղեստինցի է տուժել:

Նշենք, որ Ալ-Աքսա մզկիթը մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկն է, այն գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Իսրայելցիները ևս այդ հատվածը համարում են իրենց սրբատեղին և ցանկանում են վերցնել մուսուլմանների ձեռքից։

  • Կիսվել: