շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելի հարվածը Դոհային հասցվել է դիվանագիտական ​​թաղամասի մերձակայքում. Լավրով

Իսրայելի հարվածը Դոհային հասցվել է դիվանագիտական ​​թաղամասի մերձակայքում. Լավրով

Իսրայելի հարվածը Կատարի մայրաքաղաքին հասցվել է դիվանագիտական ​​թաղամասի մերձակայքում, որտեղ գործում են մոտ 10 երկրների դեսպանատներ, ինչպես նաև այն ճանապարհի մոտակայքում, որն օգտագործում են էմիրաթում դիվանագիտական ​​առաքելության ռուսաստանցի ներկայացուցիչները: Այս մասին Ռուսաստանի, Քուվեյթի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի հարձակման օբյեկտը՝ ավերված շենքը, Դոհայի թաղամասում է, որտեղ գործում են մոտ 10 երկրների դեսպանատներ, և որի կողքին կա մի ճանապարհ, որը պարբերաբար օգտագործում են Կատարում մեր դեսպանատան աշխատակիցները՝ աշխատանքի գնալու և այցելությունների համար»:

Լավրովը շեշտել է, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի վրա Իսրայելի հարվածը բացարձակապես անընդունելի գործողություն է։

Նա նաև նշել է, որ այդ հարձակման բոլոր աշխարհաքաղաքական և գործնական հետևանքներից զատ՝ պատանդներին առնչվող իրավիճակի և տարածաշրջանում ընթացող մարտերի կարգավորման համար երկխոսության հետագա զարգացման հնարավոր անհաղթահարելի խոչընդոտներով հանդերձ, վտանգի տակ է դրվել նաև Դոհայի բնակիչների՝ սովորական քաղաքացիների կյանքը։

Ռուսաստան-Պաղեստինի համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության հերթական փուլն անցկացվում է սեպտեմբերի 11-ին Սոչիում:

  • Կիսվել: