Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն. ԱՄՆ պետքարտուղար
Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նա նշել է, որ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին CNN-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է մասնակիորեն դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավից։ Խոսքը այն մասին է, որ իսրայելական բանակի ստորաբաժանումները կարող են տեղափոխվել այսպես կոչված «դեղին գծից» այն կողմ, որը նշում է վերահսկողության սահմանները՝ 2024 թվականի ապրիլի 17-ին կնքված հրադադարի համաձայնության շրջանակում։
Նշենք, որ Իսրայել–Լիբանան հակամարտությունը խոչընդոտում է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին։ Մասնավորապես, Լիբանանի վրա իսրայելական հարվածների ֆոնին Իրանը կրկին փակել էր Հորմուզի նեղուցով անցումը և հետաձգել էր հանդիպումը ԱՄՆ-ի հետ։
Տեսանյութը՝ այստեղ:



