հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իսրայելի և Իրանի միջև պատերազմի հավանականությունը մեծ է. Ֆիդան

Իսրայելի և Իրանի միջև պատերազմի հավանականությունը մեծ է. Ֆիդան

Իսրայելի և Իրանի միջև պատերազմի հավանականությունը մեծ է։ Այս մադին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

 «Ներկայումս բախվում ենք իրադարձությունների միահյուսմանը` պաղեստինցիների ցեղասպանություն Գազայում, Լիբանան, հնարավոր պատերազմի մեծ հավանականություն Իսրայելի և Իրանի միջև։ Դրանք բոլորն էլ տարբեր դինամիկա ունեն»,- ասել է թուրք նախարարը:

«Ցավոք սրտի, այս հարցը միահյուսված է պաղեստինյան խնդրի հետ»- ասել է նա։

Ֆիդանի խոսքով` պետությունների մեծ մասը ստեղծված իրավիճակում դեռ ի վիճակի չէ որոշակի դիրքորոշում որդեգրել։

«Թուրքիան այս կապակցությամբ շատ լուրջ նախազգուշացումներ է անում՝ հաղորդագրություններ փոխանցելով և գաղտնի տեղեկատվություն տարածելով», - ասել է Ֆիդանը։

 

  • Կիսվել: