հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գումարտակների հրամանատարների կեսին ոչնչացնելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գումարտակների հրամանատարների կեսին ոչնչացնելու մասին

Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի Պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, պաղեստինյան անկլավում ոչնչացրել է արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման գումարտակների հրամանատարների առնվազն կեսին։ Այս մասին այսօր օտարերկրյա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էյլոն Լևին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ներկա դրությամբ Իսրայելի պաշտպանության բանակն արդեն վերացրել է ՀԱՄԱՍ-ի գումարտակների հրամանատարների կեսին։ Զորքերը շարունակում են առաջխաղացումը Գազայի հատվածի ներսում օդային էական աջակցությամբ: Այս արշավն արդեն զգալիորեն կրճատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները:

Հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի իրականացրած կոտորածի մեկնարկից ի վեր ՀԱՄԱՍ-ը ավելի քան 11500 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Ավելի քան 2 հազար նման արձակումներ ավարտվել են անհաջողությամբ, այդ արկերի մեծ մասն ընկել է հենց Գազայի հատվածում՝ հանգեցնելով զգալի ավերածությունների՛՛:

Լևիի խոսքով՝  ՛՛Իսրայելական բանակը սկսել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլը՝ Խան Յունիս քաղաքի շրջափակմամբ՝ ՛՛ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությունը գետնի վրա և գետնի տակ ոչնչացնելու գործողությունների շարունակման շրջանակներում՛՛:

՛՛Գազայի հատվածի հյուսիսում Իսրայելի պաշտպանության բանակն արդեն գրավել է ՀԱՄԱՍ-ի հիմնական ամրացված շրջանները՛՛,-ասել է Լևին:

  • Կիսվել: