հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ից պահանջում է փոխանցել մնացած աճյունները

Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ից պահանջում է փոխանցել մնացած աճյունները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն Իսրայելին է հանձնել ևս մեկ պատանդի աճյուն, որը նույնականացման նպատակով Կարմիր խաչի միջոցով Գազայի հարավից տեղափոխվել է Թել Ավիվ:

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, խմբավորումից պահանջել է շարունակել հրադադարի գործարքի կյանքի կոչումը և փոխանցել մնացած աճյունները:

Նախկինում դեպքեր են եղել, երբ շարժման փոխանցած մարմինները չեն պատկանել հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց: Եթե նույնականացման արդյունքում հաստատվի, որ փոխանցված աճյունը պատկանում է իսրայելցի գերիներից մեկին, ապա ՀԱՄԱՍ-ը պետք է վերադարձնի ևս 5 աճյուն՝ ընդհանուր 28-ից:

Իր հերթին ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ աշխատում է գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ, սակայն մարմինների մեծ մասը փլատակներում է, ինչը բարդացնում է որոնումը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարի պայմանները և չվերադարձնի բոլոր աճյունները, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները:

  • Կիսվել: