երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մեր ուժերը Գազայի հատվածի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնային գիծը. Իսրայելի ՊԲ խոսնակ

Մեր ուժերը Գազայի հատվածի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնային գիծը. Իսրայելի ՊԲ խոսնակ

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ ՛՛ցամաքային գործողությունն առաջ է գնում նախատեսված ծրագրին համապատասխան՛՛, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի հյուսիսային մասում ճեղքել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության զինված կազմավորումների պաշտպանական գիծը։

՛՛Ցամաքային գործողությունն առաջ է գնում նախատեսված ծրագրին համապատասխան։ Մեր զորքերը գտնվում են Գազայի հատվածի հյուսիսային մասում։ Հետախուզության և օդային, ծովային և ցամաքային համակարգված հարվածների շնորհիվ մեր ուժերը Գազայի հատվածի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնային գիծը՛՛:,-նշել է Հագարին:

 

  • Կիսվել: