Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ
Իսրայելում «Շին-Բեթ» (ՇԱԲԱՔ) անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ անկախ արդյունքից՝ այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը: Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին:
Այս շաբաթ Ռոնեն Բարը երդման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել է «անձնական հավատարմություն», ենթարկվել անձամբ իրեն, այլ ոչ թե Գերագույն դատարանին սահմանադրական ճգնաժամի դեպքում:
Բարի խոսքով՝ իր պաշտոնանկության իրական պատճառը վարչապետի ճնշմանը չենթարկվելն էր, այլ ոչ թե կառավարության «վստահության կորստի» պաշտոնական վարկածը։
Նշվում է, որ Բարը, մասնավորապես, հրաժարվել է օգնել Նեթանյահուին՝ խուսափել «Կատարգեյթ» կոչվող քրեական դատավարության շրջանակներում ցուցմունք տալուց, որը վերաբերում է վարչապետի խորհրդականների՝ Քաթարի օգտին լոբբինգ իրականացնելու ենթադրյալ ներգրավվածությանը։