Իսրայելցի զինվորները Գազայի հատվածում երեք կիլոմետրանոց թունել են ոչնչացրել
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի կենտրոնական հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի երեք կմ երկարությամբ թունելը, հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ զորքերը հետազոտել և ոչնչացրել են թունելը, որն անցնում է պաղեստինյան անկլավի կենտրոնական միջանցքով։
Զինվորականները նշել են, որ 10 տարի առաջ արդեն ոչնչացրել էին թունելի երթուղին: «Շատ տարիների ընթացքում ՀԱՄԱՍ շարժման արմատականները վերականգնել են դրա ֆունկցիոնալությունը»-հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից՝ հստակեցնելով, որ 2014 թվականին ավերված թունելը «չի հատել Իսրայելի սահմանը»։