հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելցի պատանդների հարազատները գրոհել են Քնեսեթի շենքը

Իսրայելցի պատանդների հարազատները գրոհել են Քնեսեթի շենքը

ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ին պատանդառված իսրայելցիների հարազատներն այսօր գրոհել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի շենքը՝ պահանջելով օրենսդիրներից գործուն ջանքեր ձեռնարկել պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ  պատանդների հարազատները մուտք են գործել խորհրդարանի Ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճ՝ ընդհատելով այդ պահին ընթացող քննարկումը։

«Քանի դեռ դուք այստեղ նստած եք, Գազայում պահվող մեր հարազատները զոհվում են»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին Գազայում 130 իսրայելցի պատանդ կա։

 

  • Կիսվել: