Իսրայելական ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին
Իսրայելական բանակը հայտնել է, որ իր ուղղաթիռները հարձակումներ են իրականացնում լիբանանյան տարածքի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկայումս իսրայելական ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանում»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ բանակը հայտնել էր մի շարք կասկածյալների՝ Լիբանանի տարածքից Իսրայել ներթափանցելու մասին, մի քանիսը ոչնչացվել է։
Ավելի վաղ լիբանանյան անվտանգության աղբյուրը հերքել էր Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին լուրերը: