կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցին

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի դպրոցին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի վրա, որտեղ հարյուրավոր տեղահանված պաղեստինցիներ են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Ջաբալիյա պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ֆահուր դպրոցը։ Հարձակման հետևանքով զոհեր են եղել։ Նրանց ստույգ թվի մասին դեռ տեղեկություն չկա։

Ջաբալիայի դպրոցի վրա գրոհի հետ գրեթե միաժամանակ իսրայելական ուժերը հարձակվել են  Գազայի Ան-Նասր հիվանդանոցի հարակից տարածքի վրա:

Ըստ Al Hadath հեռուստաալիքի՝ ռմբակոծության հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։

 

  • Կիսվել: