երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին

Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին

Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։ Այս մասին ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

Նշվում է, որ Գազայի հատվածից Իսրայել ներխուժած գրոհայինների մի քանի խմբեր վերադարձել են անկլավ ռազմական ջիպերով, որոնք ենթադրաբար գրավել էին իսրայելական բանակից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հրապարակելով հաստատող կադրեր։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Իսրայելի կենտրոնում՝ Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ գրոհայինների ներթափանցման, ինչպես նաև անկլավից զանգվածային հրթիռակոծության պատճառով։

  • Կիսվել: