երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելական բանակը կորցրել է վերահսկողությունն իր ռազմաբազաներից մեկի նկատմամբ

Իսրայելական բանակը կորցրել է վերահսկողությունն իր ռազմաբազաներից մեկի նկատմամբ

Իսրայելական բանակը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածին սահմանակից ռազմաբազաներից մեկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը հայտարարել է գործողության մեկնարկի մասին՝ կոչ անելով պաղեստինցիներին ամենուրեք պայքարել:

«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու օկուպացիային»,- ասել է նա՝ հավելելով, որ արձակվել է 5000 հրթիռ։

Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է Արաբա-իսրայելական պատերազմում (Ահեղ դատաստանի պատերազմ կամ Յոմ Կիպուրի պատերազմ) կրած պարտության 50-ամյակի կապակցությամբ։

 

Հաղորդվում է նաև, որ Լոդի ու Բեն- Գուրիոն օդանավակայաններում տագնապի ազդանշաններ են հնչում։

  • Կիսվել: