երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելական ԱԹՍ-ն Գազայում հարվածել է շտապօգնության մեքենաներին ու հիվանդանոցային համալիրին․ կան զոհեր

Իսրայելական ԱԹՍ-ն Գազայում հարվածել է շտապօգնության մեքենաներին ու հիվանդանոցային համալիրին․ կան զոհեր

Իսրայելի կողմից արձակված անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Գազայի Ալ-Շեֆա հիվանդանոցային համալիրին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը՝ վկայակոչելով ականատեսին։

Ինչպես նշովւմ է՝ անօդաչուն հարվածել է այն պահին, երբ հիվանդանոցից մի քանի շտապօգնության մեքենա էր դուրս գալիս։

Հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, սակայն պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությունը առայժ նրանց թվի վերաբերյալ տեղեկություններ չի հրապարակել։

 

  • Կիսվել: