հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում ՀՀ օդային տարածքով աննախադեպ թվով տարանցիկ չվերթեր են իրականացվել

Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում ՀՀ օդային տարածքով աննախադեպ թվով տարանցիկ չվերթեր են իրականացվել

Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը մեկնարկած և 12  օր տևած Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում Հայաստանի օդային տարածքով աննախադեպ մեծ թվով տարանցիկ չվերթեր են իրականացվել: Այս մասին NEWS-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքացիական կոմիտեից ստացված տվյալները:

Նշենք, որ դեռևս հունիսի 20-ին NEWS.am-ը դիմել էր Կոմիտեին՝ պարզելու, թե 12.06.2025- 20.06.2025 թթ. դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը փակելու հետևանքով միջազգային քանի՞ ավիաընկերություն է օգտվել Հայաստանի օդային տարածքից:

Ի պատասխան՝ քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի փակման հետևանքով հունիսի 12-ից մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքից օգտվել է շուրջ 134 ավիաընկերություն, որոնց կողմից իրականացվել է ընդհանուր առմամբ 2949 տարանցիկ չվերթ:

Կոմիտեից միաժամանկ տեղեկացրել են, որ ՀՀ օդային տարածքով իրականացված տարանցիկ չվերթերի շրջանակներում նոր ուղղություններ չեն արձանագրվել՝ կատարվել են միայն ուղղությունների փոփոխություններ:

Նշենք, որ պատերազմի մեկնարկին երկու երկրները փակել էին իրենց երկրների օդային տարածքները, ինչի հետևանքով բազմաթիվ ավիաընկերություններ փոխել էին չվերթերի ուղղությունները:

Այժմ Իսայլը և Իրանը մասամբ բացել են իրենց երկրների օդային տարածքները և թույլատրում են միջազգային և ներքին չվերթեր իրականացնել:

  • Կիսվել: