երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Իսպանիայում հեղեղումների hետևանքով զոհերի թիվը հասել է 223-ի

Իսպանիայում հեղեղումների hետևանքով զոհերի թիվը հասել է 223-ի

Իսպանիայում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած աղետալի հեղեղումների hետևանքով զոհերի թիվը հասել է 223-ի։ Տվյալները հրապարակել է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Իսպանիայում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած աղետալի հեղեղումներից հետո 78 մարդ դեռ անհետ կորած է, 48 զոհերի ինքնությունը դեռ չի պարզվել։ 

Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ լույս հոկտեմբերի 30-ի գիշերը Վալենսիայի մի շարք շրջաններում 1 քառ. մ-ի վրա ավելի քան 300 լիտր անձրև է տեղացել։ Չիվա փոքրիկ գյուղում այս ցուցանիշը կազմել է 1 քառ. մ-ի վրա 491 լիտր, որը համապատասխանում է տարածաշրջանում տեղումների տարեկան ծավալին։ Ջրի ու ցեխի հզոր հոսքերը քանդել են կամուրջները և քշել-տարել մարդկանց, մեքենաներ և նույնիսկ ամբողջ տներ։

Հեղեղումների պատճառ դարձած հորդառատ անձրևներ են տեղացել նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Բալեարյան կղզիներում, Անդալուսիայում, Կաստիլիա-Լա Մանչայում և Կատալոնիայում։ Այժմ եղանակն այնտեղ զգալիորեն բարելավվել է։  

 

  • Կիսվել: