երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսպանիան մտադիր է ճանաչել Պաղեստինի անկախությունը

Իսպանիան մտադիր է ճանաչել Պաղեստինի անկախությունը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ արդեն առաջիկայում իր ղեկավարած երկիրը պաշտոնապես կճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն, տեղեկացրել է ISRA-ն։

Մինչեւ հուլիս Պաղեստինի անկախությունը ճանաչելու խոստումը Պեդրո Սանչեսը հնչեցրել է իրեն ուղեկցող լրագրողների ներկայությամբ Հորդանան, Սաուդյան Արաբիա եւ Կատար կատարած ուղեւորության ժամանակ։ «El Pais»-ը գրել է, որ Սանչեսը զուգահեռ մտադիր է աշխատել, որպեսզի Իսրայելի պետականությունը ճանաչվի արաբական երկրների կողմից, որոնք դեռ չեն արել դա։

Իսպանիան փորձում է դաշնակիցներ գտնել Պաղեստինի պետականության եւ անկախության ճանաչման հարցում։ Երկու շաբաթ առաջ այս մասին համատեղ հռչակագիր է հրապարակվել Իսպանիայի, Սլովենիայի, Իռլանդիայի եւ Մալթայի կողմից։  Փաստաթղթում նշվել է, որ այդ երկրները կճանաչեն Պաղեստինը որպես անկախ պետություն, երբ «հանգամանքները հարմար լինեն»։

  • Կիսվել: