երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իսպանիան եւ Պորտուգալիան չեն ողջունում գազի սպառումը սահմանափակելու ԵՄ ծրագիրը

Իսպանիան եւ Պորտուգալիան չեն ողջունում գազի սպառումը սահմանափակելու ԵՄ ծրագիրը

Ռուսական գազի մատակարարման հնարավոր դադարեցմանը նախապատրաստվելու նպատակով՝ ձմռանն ընդառաջ ԵՄ-ն գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու ծրագիր է մշակել, որը դաշինքի հավատարիմ անդամներ Իսպանիայի եւ Պորտուգալիայի կողմից թերահավատությամբ է ընդունվել: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը:

Մադրիդն ու Լիսաբոնը հայտարարել են, որ չեն աջակցելու Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի հայտարարած ծրագրին, որը կամավոր բնույթ ունի, սակայն ԵՄ անդամ 27 պետությունների համար ընդհանուր 15 տոկոսի կրճատումը պարտադիր է:
 Իսպանիան եւ Պորտուգալիան, սակայն, հայտարարել են, որ պարտադիր կրճատումն իմաստ չունի։ Նրանք նշել են, որ ԵՄ այլ պետությունների հետ համեմատած, ինչպիսիք են Գերմանիան եւ Իտալիան, շատ քիչ ռուսական գազ են սպառում, եւ որ իրենց ու Եվրոպայի մյուս մասի միջեւ քիչ էներգետիկ կապեր կան:
 
Իսպանիայի Էկոլոգիական անցման նախարար Թերեզա Ռիբերան ասել է, որ կպաշտպանեն եվրոպական արժեքները, սակայն չեն զոհաբերվի մի հարցում, որի մասին իրենց կարծիքն անգամ չեն արտահայտել:
 
Իր հերթին Պորտուգալիայի շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նախարար Ժոաո Գալամբան ասել է, որ առաջարկվող միջոցը իռացիոնալ եւ անհամաչափ է։

  • Կիսվել: