ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսպանական բարեգործական կազմակերպությունը հայտնել է Լիբիայից փայտե նավակներով տեղափոխվող 117 միգրանտների փրկելու մասին

Իսպանական բարեգործական կազմակերպությունը հայտնել է Լիբիայից փայտե նավակներով տեղափոխվող 117 միգրանտների փրկելու մասին

Իսպանական Open Arms բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ շաբաթ օրը փրկել է 117 միգրանտների, որոնք Լիբիայից տեղափոխվում էին փայտե նավակով, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ անցյալ շաբաթ Հունաստանի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկությունը, որի հետեւանքով զոհվել է ձկնորսական նավի վրա գտնվող հարյուրավոր մարդկանցից առնվազն 78 հոգի, կրկին լույս է սփռել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ամեն տարի աղքատությունից եւ հակամարտություններից փախչող հազարավոր միգրանտների մահվան վրա:

Ինչպես հայտնել են Open Arms կազմակերպությունից՝ իրեք շաբաթ օրը փրկել են 117 մարդու, այդ թվում՝ 25 կնոջ եւ 3 տարեկան տղայի, որոնք եղել են հիմնականում Էրիթրեայից, Սուդանից եւ Լիբիայից:

 

  • Կիսվել: