շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսլամական պետության ղեկավարի վերացումը շրջադարձային իրադարձություն է ահաբեկչության դեմ պայքարում. Էրդողան

Իսլամական պետության ղեկավարի վերացումը շրջադարձային իրադարձություն է ահաբեկչության դեմ պայքարում. Էրդողան

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավարի վերացումը շրջադարձային իրադարձություն է ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Էրդողանը մասնավորապես նշել է, որ ահաբեկիչների ղեկավարին չեզոքացնելը շրջադարձային իրողություն է ահաբեկչության դեմ պայքարում և Թուրքիան կշարունակի ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում:

«Ես հավատում եմ, որ մարդկությունը խաղաղության մեջ կապրի, եթե կազմակերպված և դաշինքի ոգով պայքար լինի ահաբեկչության դեմ»,-ասել է Էրդողանը:

  • Կիսվել: