ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են արցախյան վերջին զարգացումները

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են արցախյան վերջին զարգացումները

Թուրքիայի արտգորնախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Չավուշօղլուն այս մասին գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ օգտագործելով #TekMilletİkiDevlet («Մեկ ազգ, երկու պետություն») հեշթեգը, գրում է ermenihaber.am-ը:

«Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի մեր եղբայրներին խաղաղության հաստատման գործում»,-գրել է Չավուշօղլուն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են արցախյան վերջին զարգացումները:

 

  • Կիսվել: