երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իրկուտսկում ինքնաթիռ է կործանվել

Իրկուտսկում ինքնաթիռ է կործանվել

Իրկուտսկում պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Ту-22М3 ինքնաթիռը, անձնակազմը կարողացել է փրկվել, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ի հերթին նահանգապետը տեղեկացրել է, որ երեք օդաչուները ողջ են, չորրորդի հետ կապը պահպանվում է։

Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան, հրթիռակիրն ընկել է ամայի վայրում: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

  • Կիսվել: