չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Իրավապաշտպանների հարյուրավոր մեքենաներ շարժվում են Թուրքիայում ԱՄՆ ՌՕՈւ-ի ուղղությամբ

Իրավապաշտպանների հարյուրավոր մեքենաներ շարժվում են Թուրքիայում ԱՄՆ ՌՕՈւ-ի ուղղությամբ

Թուրք իրավապաշտպանները, որոնք մասնակցում են Պաղեստինի աջակցության ցույցին, շարժվում են ԱՄՆ ՌՕՈւ «Ինջիրլիք» ավիակայանի ուղղությամբ, որը գտնվում է երկրի հարավում, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։ Նրա տեղեկացմամբ՝ 250 մեքենաներից բաղկացած շարասյունը այնտեղ կհասնի նոյեմբերի 5-ին։

Ադանայի նահանգում գտնվող ավիակայանի ուղղությամբ շարժվող երթն սկսվել է նախօրերին։ «Ազատության պարեկախումբ Պաղեստինի համար» ակցիան կազմակերպել է «Մարդու իրավունքներ եւ ազատություններ» (IHH) հումանիտար օգնության թուրքական ֆոնդը։ Երթին մասնակցում են ինչպես ՀԿ ներկայացուցիչներ, այնպես էլ շարքային քաղաքացիներ։ Ցույցի մասնակիցները վանկարկում են Իսրայելի բանակի ագրեսիան դատապարտող կարգախոսներ։ IHH ղեկավարի խոսքով՝ ակցիան ուղղված է ոչ միայն «Ինջիրլիքի», այլեւ աշխարհում բոլոր ամերիկյան բազաների դեմ։

Այդ բազաները գոյություն ունեն այն բանի համար, որ շահագործեն աշխարհն ու  ցուցադրեն Ամերիկայի կայսերական հզորությունը։ Մենք այս ակցիան կազմակերպել ենք հանուն մարդկանց եղբայրության, նշել են ակցիայի մասնակիցները։

Երթին աջակցություն է հայտնել ամերիկյան նախկին դիվանագետ եւ ակտիվիստ Էն Ռայթը, որը ժամանակին հեռացավ պաշտոնից Իրաք ԱՄՆ զորքերի ներխուժումից հետո։ Նրա խոսքով՝ Գազայի հատվածում նկատվում է ահավոր ագրեսիա բնակչության դեմ։ Թուրք իրավապաշտպանների ակցիային աջակցել են նաեւ կանադացի, բրիտանացի, ֆինլանդացի եւ նորվեգացի ակտիվիստները։

Զանգվածային հանրահավաք ի պաշտպանություն պաղեստինցիների ավելի վաղ տեղի էր ունեցել Աթենքի կենտրոնում։ Ակցիային մասնակցել էր 3 000-4 000 մարդ։ Նրանք դատապարտել են Իսրայելի բանակի գործողությունները եւ մեղադրել նրան Գազայում հիվանդանոցին հարվածելու մեջ, որի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ։

  • Կիսվել: