հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրաքյան լրատվամիջոցները՝ ԻՊ-ի նոր ղեկավարի գտնվելու վայրի մասին

Իրաքյան լրատվամիջոցները՝ ԻՊ-ի նոր ղեկավարի գտնվելու վայրի մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Քուրեյշին ներկայումս Իրաքում է, տեղեկացնում է իրաքյան «Ալ-Սումարիա»-ն՝ հղում անելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրին:

Հաստատված ապացույցներ կան, որ ալ-Քուրեյշին Իրաքում է, հայտնում են լրատվամիջոցները:

Նշվում է, որ միայն ԻՊ-ի ղեկավարության նեղ շրջանակը գիտի, թե նա ինչ տեսք ունի:

Ըստ «Ալ-Սումարիա»-ի՝ իրաքցի և ամերիկացի փորձագետները փետրվար ամսից ի վեր աշխատում են «Իսլամական պետության» առաջնորդին հայտնաբերելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: