Իրաքում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով Ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է ոչնչացվել
Հարված է հասցվել Բաղդադի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Մուհամեդ Ալաայի անվան ավիաբազային: Ինչպես հայտնել է Իրաքի պաշտպանության նախարարությունը, հարվածի հետևանքով արաբական հանրապետության ռազմաօդային ուժերի մեկ ինքնաթիռ է ոչնչացվել, զոհեր չկան:
Համաձայն INA գործակալության տարածած հայտարարության՝ «Մուհամեդ Ալաայի անվան ավիաբազան հրթիռակոծվել է Բաղդադի արվարձաններում գտնվող «Գրադ» կայանքներից»։ «Հարձակման հետևանքով ոչնչացվել է Իրաքի ՌՕՈՒ-ին պատկանող Ան-132 ինքնաթիռը, զոհեր չկան»,- հստակեցրել են նախարարությունից:


