շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրաքում պատգամավորի հարազատների վրա հարձակման հետևանքով 10 մարդ զոհվել է և, 14-ը՝ վիրավորվել

Իրաքում պատգամավորի հարազատների վրա հարձակման հետևանքով 10 մարդ զոհվել է և, 14-ը՝ վիրավորվել

Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել են Իրաքի արևելյան Դիյալա նահանգում տեղի պատգամավորի հարազատների վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմինների երկու աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Դիյալա նահանգի Ումրանիյա գյուղի մոտ։ Ճանապարհի եզրին տեղադրված երկու ռումբով անհայտ անձինք հարձակվել են տեղացի անանուն պատգամավորի հարազատների վրա, կրակել է նաև դիպուկահարը։ Միջադեպի տարածքում պարետային ժամ է սահմանվել, պնդում է գործակալությունը։ Անվտանգության ուժերը չեն նշել հարձակման հնարավոր դրդապատճառները։

Միևնույն ժամանակ, իրաքյան Alsumaria հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Ումրանիայում «ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել՝ դիպուկահար զենքի կիրառմամբ»։ Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով երեք մարդ զոհվել է, եւս հինգը վիրավորվել։

  • Կիսվել: