երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրաքում անհայտ գրոհայինները 2 լրագրողի են սպանել (տեսանյութ․18+)

Իրաքում անհայտ գրոհայինները 2 լրագրողի են սպանել (տեսանյութ․18+)

Իրաքի Բասրա քաղաքում անհայտ գրոհայինները պանեել են իրաքյան Dijlah TV արբանյակային հեռուստաալիքի երկու լրագրողները։  Սպանվածները Ահմեդ Աբդուլ Սամադն էր ու օպերատոր Սաաֆա Գալին։ Լրագրողները Բասրայում լուսբանում էին բողոքի ակցիաները։ 

Հաղորդվում է, որ սպանվածներից Սաաֆա Գալին Ruptly գործակալության արտահաստիքային  օպերատորն էր։ Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հայտնելով նրա մահվան լուրը, նշել է, որ ամեն ինչ կանեն նրա ընտանիքին օգնելու համար։

«Իրաքում անհայտ զինված անձինք սպանել են մեր հեռարձակող օպերատոր Սաաֆ Ղալիին: Սաաֆն ակտիվորեն նկարահանումներ էր իրականցնում տարածաշրջանում մեր Ruptly վիդեոգործակալության համար: Մենք ամեն ինչ կանենք նրա ընտանիքին օգնելու համար»,-գրել է նա։

Համացանցում է հայտնվել է նաև տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է լրագրող Սամադը ընկել ուղևորի նստարանի վրա՝ գլխում հրազենային վիրավորումով։

Բասրայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

  • Կիսվել: