ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրաքում հրթիռակոծել են Թուրքիայի հյուպատոսարանը

Իրաքում հրթիռակոծել են Թուրքիայի հյուպատոսարանը

Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է արձակվել Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպանվածներ և վիրավորներ չկան: Հասցվել է միայն նյութական վնաս, գրում է ermenihaber.am-ը:

Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինս դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով Իրաքի իշխանություններին ուժեղացնել դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:

Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել էր 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը՝ վիրավորվել:

Հրետակոծությունը տեղի էր ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին:

Այդ դեպքից հետո երկու երկրների հարաբերությունները կտրուկ լարվել են:

 

  • Կիսվել: