ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրաքում գնդակոծության է ենթարկվել թուրքական ռազմաբազան

Իրաքում գնդակոծության է ենթարկվել թուրքական ռազմաբազան

Հյուսիսային Իրաքի Նինեւա նահանգում գտնվող թուրքական Զլիկան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, հայտնում  է Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրը՝ մանրամասնելով, որ ռազմաբազայի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել։

Իրաքի իշխանություններն ավելի վաղ որոշել էին հետ կանչել Թուրքիայում Բաղդադի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ թուրքական զինված ուժերի կողմից երկրի հյուսիսում գտնվող Զախո առողջարանային քաղաքի գնդակոծումից հետո։

Ինչպես հայտնի է՝ հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 33 մարդ:

  • Կիսվել: