շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրաքում և Սիրիայում հարվածների ժամանակ ԱՄՆ-ը խոցել է 85 թիրախներից 84-ը

Իրաքում և Սիրիայում հարվածների ժամանակ ԱՄՆ-ը խոցել է 85 թիրախներից 84-ը

CNN-ը, վկայակոչելով Պենտագոնի պաշտոնյաներին, հաղորդում է, որ շաբաթ գիշեր Միացյալ Նահանգները մի շարք հարձակումներ է իրականացրել Սիրիայի և Իրաքի վրա։ Նպատակը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա հարձակումների հետևում կանգնած իրանամետ խմբավորումներին վնասելն է:

Իրաքում և Սիրիայում լայնածավալ հարձակման ժամանակ ԱՄՆ-ը կարողացել է ոչնչացնել կամ վնասել  նախատեսված 85 թիրախից 84-ը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական գործողություններն Իրանի աջակցությամբ գործող խմբավորումների դեմ։

«Նախագահը հենց սկզբից շատ պարզ հասկացրել է, որ մենք կպատասխանենք, երբ ամերիկյան զորքերը հարձակման ենթարկվեն, և մի քանի անգամ արդեն պատասխանել ենք վերջին մի քանի ամսվա ընթացքում»,- ասել է Սալիվանը NBC հեռուստաալիքի եթերում:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածները նախագահի ռազմական պատասխանի «վերջը չեն»։

Խորհրդականը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի՞ Իրանի տարածքին՝ ասելով. «Ես չեմ պատրաստվում մանրամասնել, թե ինչ ենք մենք հաստատել և բացառել ռազմական գործողությունների առումով»:

  • Կիսվել: