շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրաքում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա են հղել

Իրաքում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա են հղել

Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին հրավիրել են Իրաքի արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա հանձնել հանրապետության տարածքում հարվածներ հասցնելու կապակցությամբ, ասված է գերատեսչության հայտարարության մեջ, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ի նշան իրաքցի զինվորականների և քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված ամերիկյան ագրեսիայի դեմ բողոքի՝ արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Բերգերին, որը դեսպանի բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները՛՛:

 

  • Կիսվել: